Զամբյուղ

Դեյվիդ Լիչֆիլդ

Դեյվիդ Լիչֆիլդը նկարել սկսել է շատ վաղ հասակից: Նկարչի նրա տաղանդը ձևավորվել է մանկական գրքի և անիմացիայի այնպիսի նշանավոր վարպետների ազդեցությամբ, ինչպիսին են Ալբեռ Ուդեռզոն («Աստերիքսի արկածերը») և Սիլվեն Շոմեն («Երեքը Բելվիլից»):

Լիչֆիլդը կիրառում է ավանդական նկարչական տեխնիկաներ, միավորում վերջիններիս զանազան տարրերը համակարգչային ծրագրերի միջոցով` արդյունքում ստանալով մեծածավալ, հուզիչ պատկերներ: 

«Արջը և դաշնամուրը»՝ Դեյվիդ Լիչֆիլդի առաջին պատկերագիրքը, 2016 թ. արժանացել է Ուոթերսթոունզ մանկական գրքի մրցանակին նկարազարդ գրքերի անվանակարգում և դարձել համաշխարհային բեսթսելլեր։ 

Բաժանորդագրվիր մեր նորություններին