Եղեք անթերի ձեր խոսքում:
Ոչինչ անձնական մի ընկալեք:
Ենթադրություններ մի արեք:
Մշտապես արեք առավելագույնը:
Դոն Միգել Ռուիսը հայտնի հոգևոր ուսուցիչ է և բեսթսելերների հեղինակ: Ավելի քան երեք տասնամյակ նա ուղղորդում է իր սաներին դեպի անձնական ազատություն մարդկային իրականության բնույթի վերաբերյալ իր ուսմունքի օգնությամբ:
Ծնվել է գյուղական Մեքսիկայում եւ ամենակրտսերն է տասներեք երեխաներից: Ռուիսի ծնողները եղել են տոլտեկների հնագույն ավանդույթները կիրառող հեքիմներ և հավանաբար ընտանիքի հիմնական զբաղմունքն ու տանը շրջանառվող պատմություններն են ոգեշնչել նրան: