Զամբյուղ

Դոնատո Կարիզի

Երբեմն մթության կարիք ունես, որ բաներն ավելի լավ տեսնես։


Դոնատո Կարիզին իտալացի սցենարիստ և վիպագիր է։

Ծնվել է 1973-ին, սովորել է իրավաբանություն, հետաքրքրվել է քրեագիտությամբ եւ վարքաբանությամբ, դիպլոմային աշխատանքը գրել է սերիական մարդասպան Լուիջի Կիատտիի (հայտնի որպես «Ֆոլինյոյի հրեշ») կերպարի շուրջ։
Կարիզին գրական գործունեությունը սկսել է որպես թատերական ներկայացումների և հեռուստատեսային սերիալների սցենարիստ՝ 2008-9 թվականներին անցում կատարելով դեպի վիպասանություն։ Մեծ տարածում ունեցող իր վեպերի հիման վրա նկարահանվող ֆիլմերի ռեժիսորը ինքն է, դրանցում նկարահանել է դերասաններ Ժան Ռենոյին (2017) եւ Դասթին Հոֆմանին (2019)։ Կարիզիի վեպերը սովորաբար բաժանվում են շարքերի՝ յուրաքանչյուրն իր հատուկ գլխավոր կերպարով։ Գրողի ոճը հաճախ անվանում են «իտալական նուար»:
Ապրում և դասավանդում է Հռոմի եւ Միլանի միջեւ։

Բաժանորդագրվիր մեր նորություններին