Ելենա Հովհաննեսի Էթարյանը ռուսաց լեզվի, գրականության և գերմաներենի ուսուցիչ է, բ.գ.դ., պրոֆեսոր
Ծնվել է 1973 թ․-ին՝ Երևանում։ ԲՊՀ-ի շրջանավարտ է (1990–1995 թթ․)։ Ուսանողական տարիներին՝ 1992–1993 թթ․, գերմանագիտություն է ուսանել Ռոստոկի համալսարանում, իսկ 1999–2000 թթ․՝ համեմատական գրականագիտություն Թյուբինգենի համալսարանում։ 2022–2024 թթ․ ուսանել է Շպայերի վարչական գիտությունների գերմանական համալսարանի մագիստրատուրայում՝ «Գիտության կառավարում» մասնագիտությամբ և ստացել «Հանրային կառավարման» մագիստրոսի աստիճան։
Հեղինակ է ավելի քան 70 գիտական հոդվածների, որոնք տպագրվել են հայաստանյան և միջազգային գիտական ամսագրերում, այդ թվում՝ Scopus և Web of Science գիտաչափական շտեմարաններում: Ե. Էթարյանի մենագրությունը հրատարակվել է Գերմանիայում (https://www.jpc.de/jpcng/books/detail/-/art/yelena-etaryan-formen-literarischer-selbstreflexion-bei-thomas-mann-und-guenter-grass/hnum/9425775):
Մասնագիտական վերապատրաստումներ է անցել Գերմանիայի Յենայի, Մայնցի, Դյուսելդորֆի, Գյոթինգենի, Հայդելբերգի, Հալլե-Վիթենբերգի համալսարաններում։ DAAD, KAAD և Ալեքսանդր ֆոն Հումբոլդտ հիմնադրամների կրթաթոշակակիր է։
Ակադեմիական հետաքրքրությունների ոլորտը ներառում է գերմանալեզու գրականություն (20-21-րդ դդ.), ոճաբանություն, թարգմանական տեսություն, զուգադրական ուսումնասիրություններ լեզվամշակութաբանություն և գրականագիտություն գիտակարգերում:
Ներկայումս Ելենա Էթարյանը ԲՊՀ-ի Գերմաներենի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար է և գերմաներենի ուսուցիչների վերապատրաստող մասնագետ։