Զամբյուղ

Ելենա Սելենա

Ելենա Սելենան լիտվացի նկարազարդող է: Ուսանել է Վիլնյուսի Գեղարվեստի ակադեմիայում, Փարիզի Էստիենի Գեղարվեստական դպրոցում (ESAIG), Ազգային դեկորատիվ արվեստների դպրոցում (ENSAD):

Ուսման ընթացքում նրա ուշադրությունը գրավել է անիմացիոն գրքերի աշխարհը: 2017 թվականին սկսել է համագործակցել Gallimard Jeunesse հրատարակչության հետ և լույս ընծայել իր առաջին պոպ-ափ գիրքը՝ Jardin Bleu-ն:

Զբաղվում է թղթից կերպավորման արվեստով, աշխատում որպես անկախ նկարազարդող ու գրաֆիկական դիզայներ, երեխաների հետ վարում է աշխատարաններ և ոգեշնչում է նրանց ստեղծելու և պատկերազարդելու իրենց սեփական պատմությունները։  

Բաժանորդագրվիր մեր նորություններին