Էլիզա Մալանը ծնվել է 1998-ին՝ Մարսելում։ 2016-ին ընդունվել է Լիոնի Էմիլ Կոլի արվեստի դպրոցը (École Émile Cohl), որտեղ ուսումնասիրել է գծանկարչություն։ Ուսման ընթացքում մասնագիտացել է մանկական գրքերի պատկերազարդման մեջ, ավարտական նախագիծը հիմք է դարձել նրա առաջին գրքի՝ «Séraphine et les dents de lait» ստեղծման համար։
Էլիզան բնակվում և աշխատում է Լիոնում։