Զամբյուղ

Էլիզաբեթ Գիլբերթ

Ներողություն մի խնդրիր արցունքների համար: Առանց այս հույզի մենք պարզապես ռոբոտներ ենք:

Գրող, լրագրող

Էլիզաբեթ Գիլբերթը ծնվել է Քոննեքթիքութի Ուոթերբերի քաղաքում 1969 թ.։ Հայրը եղել է ինժեներքիմիկոս, մայրը՝ բուժքույր։ Դպրոցն ավարտելուց հետո Գիլբերթը Նյու Յորք համալսարանում ուսանել է քաղաքագիտություն՝ զուգահեռ կատարելով գրելու իր առաջին փորձերը։ Համալսարանն ավարտելուց հետո մի քանի տարի ճամփորդել է երկրով մեկ, աշխատել բարերում, ճաշարաններում ու ագարակներում՝ կուտակելով փորձ և հետագայում վերածելով այն գեղարվեստական արձակի։ 

1993 թ. Էսքուայր ամսագրում լույս է տեսել Գիլբերթի  առաջին՝ «Ուխտավորներ» պատմվածքը, որից հետո նա համագործակցության հրավեր է ստացել տարբեր ամսագրերից:  Գիլբերթը մի քանի վեպերի հեղինակ է, սակայն նրան համաշխարհային ճանաչում է բերել «Ուտել, աղոթել, սիրել» հուշագրությունը, որը նրա կյանքի մի շրջափուլի գեղարվեստական հանրագումարն է։  

Բաժանորդագրվիր մեր նորություններին