Էլզա Պետրոսյանը սովորում է Երևանի թիվ 31 հանրակրթական դպրոցում: Հաճախում է Ա.Տիգրանյանի անվ. երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Էլզայի երազանքների սահմանն անսահմանն է: Ժամանակին երազում էր Հյուսիսափայլ միացնող դառնալ (իր գյուտն է), այժմ՝ ռեժիսոր, գրող: «Թելեթերիփ»-ը Էլզայի երևակայական ընդամենը մեկ մոլորակն է: Գրում է հեքիաթներ, կինոսցենարներ: Հավատում է, որ ,իր խոսքերով, կնճիռները անցյալում մոռացած մեր ժպիտներն են: Ինքն այսօր իսկ փորձում է իրեն «ապահովագրել» դրանցից ու ամեն օր ժպիտով դիմավորում օրը: