Զամբյուղ

Երազիկ Գրիգորյան

Ինձ համար դեպի ճշմարտություն տանող միակ ճանապարհը հեքիաթի սուտն է։

Մանկագիր, մանկավարժ

Ծնվել է 1959 թ․, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է ազգային գրապալատում, եղել է «Անկախություն» թերթի գլխավոր խմբագիրը, դասավանդել է դպրոցում, բուհում։ «Շողակաթ» ՀԸ մանկական հաղորդումների բաժնում աշխատել է որպես սցենարիստ։ Այժմ աշխատում է ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեում որպես գլխավոր մասնագետ։ Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի (IBBY) անդամ է։ «Գնա ապրիր հեքիաթում», «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ», «Չտեսնված դինոզավր» հեքիաթների ժողովածուների հեղինակն է։ Մանկապատանեկան պատմվածքի մրցութային «Յոթ գույն» ժողովածուի համահեղինակներից է։ Համագործակցում է մանկական ամսագրերի հետ։ Մանկական բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է։

2012 թ․ նրա «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» գիրքը Հայ գրքի կենտրոնի և «Օրանժ» ընկերության կազմակերպած գրական մրցույթում հաղթել է «Լավագույն հեքիաթ» և «Ժողովրդական ընտրություն» անվանակարգերում։ Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեն այդ գիրքը մանկական ստեղծագործություններին տրվող պատվո կոչման է արժանացրել։

«Զանգակի» հրատարակած «Կախարդին+ագռավ» հեքիաթների ժողովածուն Բիշքեկում տեղի ունեցած «Գրքարվեստ» 19-րդ միջազգային մրցանակաբաշխության «Մանկապատանեկան գիրք» անվանակարգում արժանացել է «Առաջին մրցանակի»։

 

Բաժանորդագրվիր մեր նորություններին