Ծաղրանկարիչ, նկարազարդող, նկարիչ
1879-1976
Շեպարդը ծնվել է ճարտարապետի ընտանիքում, որում արվեստը մեծ տեղ ուներ եւ արվեստային կրթություն է ստացել մի շարք դպրոցներում: Սկզբնապես աշխատել է որպես նկարիչ, սակայն հայտնի է դարձել իր քաղաքական ծաղրանկարներով՝ դառնալով Պանչ երգիծական շաբաթաթերթի երկարամյա ծաղրանկարիչը: Շուրջ 50 տարի աշխատելով այնտեղ՝ նա չէր կարող երեւակայել, որ Պանչի խմբագրի օգնական Ա. Միլնի ստեղծագործությունների նկարազարդմամբ՝ միլիոնավոր երեխաների հիշողության մեջ մնալու է որպես Վինի Փու արջուկի նկարազարդող հեղինակ:
Ծառայել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ նկարելով մարտական քարտեզներ. պարգեւատրվել է Մարտական խաչով: 1972 թվականին արժանացել է Բրիտանական Կայսրության շքանշանի սպա կոչման:
Մահացել է Արևմտյան Սասեքսում՝ իննսունվեց տարեկան հասակում: