Զամբյուղ

Էրվին Շրյոդինգեր

Քանզի առհավետ ու միշտ միայն հիման է, միևնույն հիման, ներկան միակ բանն է, որն անվերջ է։

 

Ավստրիացի ֆիզիկոս Էրվին Շրյոդինգերը քվանտային մեխանիկայի հիմնադիրներից է, Նոբելյան մրցանակակիր (1933):

Ծնվել է Վիեննայում՝ ակադեմիկոսի ընտանիքում, ուսանել է Վիեննայի համալսարանում, դասավանդել Շտուտգարտի, Բրեսլաուի (Վրոցլավ), Ցյուրիխի, Բեռլինի, Օքսֆորդի, Գրացի, Գենտի բարձրագույն դպրոցներում և համալսարաններում, 1940-ից՝ Դուբլինի թագավորական ակադեմիայի պրոֆեսոր, 1956-ից՝ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր։ Տարված է եղել փիլիսոփայությամբ և հին հնդկական Ուպանիշադներով, անձնական հարաբերություններում ունեցել է ազատ ու անհատական մոտեցումներ։

Ձևակերպել է Շրյոդինգերիի հավասարումը՝ միկրոմասնիկների մասնիկ–ալիքային երկվության մաթեմատիկական մոդելը, հեղինակել է «Շրյոդինգերի կատու» հայտնի մտավոր փորձը՝ պատկերավոր կերպով ցույց տալու քվանտային տեսության պարադոքսները․ ըստ փորձի՝ մինչև դիտարկումը կատուն միաժամանակ և՛ կենդանի է, և՛ մեռած։ Ֆիզիկոսի «Ի՞նչ է կյանքը» գիրքը մեծ ազդեցություն ունեցավ ԴՆԹ-ի ուսումնասիրության վրա։  

Նրա գիտական և փիլիսոփայական հայացքները մեծ ազդեցություն են թողել ոչ միայն ֆիզիկայի, այլև կյանքի ծագման շուրջ մտածողության վրա։

Բաժանորդագրվիր մեր նորություններին