Վիպասան, դրամատուրգ, արձակագիր
1849-1924
Ֆրենսիս Հոջսոն Բրնեթը ծնվել է Անգլիայում և իր կյանքն անցկացրել է հայրենի երկրի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև: Հեղինակ է ավելի քան հիսուն ստեղծագործությունների որոնցից շատերն այսօր համաշխարհային տարածում ունեցող մանկապատանեկան դասական վեպեր են:
Վաղ տարիքում կորցրել է հորը: Վստահ լինելով իր գրական ունակությունների վրա՝ սկսել է հրատարակվել տարբեր պարբերականներում և ֆինանսապես օգնել ընտանիքին:
1885-86 թվականներին հատվածաբար տպագրված, իսկ այնուհետ գրքով լույս տեսած «Փոքրիկ լորդ Ֆաունթլերոյ» վեպը նրան մեծ ճանաչում է բերել և ֆինանսական կայունություն՝ թույլ տալով նրան ճամփորդել, զբաղվել ակտիվ հասարակական, գրական կյանքով և բարեգործությամբ:
Կյանքի վերջին տարիներին բնակվել է Նյու Յորքի տարածաշրջանի Պլանդոր կալվածքում և այնտեղ էլ կնքել իր մահկանացուն: