Զամբյուղ

Գայանե Գինոյան

Թարգմանիչ, մանկավարժ

1989-1994 ուսանել է Երևանի Վ.Բրյուսովի անվ. օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում, գերմաներեն/անգլերեն բաժնում, ուսման վերջին տարում ստացել է Հայաստան համահայկական հիմնադրամի անվանական կրթաթոշակ: Ուսումն ավարտել է1994 թվականին և ստացել գերմաներեն և անգլերեն լեզուների ուսուցչի որակավորում:  

1994-ից մինչ օրս աշխատում է Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական համալսարանում, դասավանդում է գերմաներեն լեզու:  

2005-ին պաշտպանել է գիտական ատենախոսություն գերմանալեզու գրականությունից: 

2010-ից զբաղվում է գեղարվեստական թարգմանությամբ, թարգմանում է գերմանալեզու՝ գերմանական, ավստրիական և շվեյցարական գրականություն: 

Ղեկավարել է մի շարք գերմաներեն-հայերեն գեղարվեստական թարգմանիչների սեմինարներ: 

Բնակվում է Երևանում:

Բաժանորդագրվիր մեր նորություններին