Ծնվել է 1958 թվականին:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, մանկավարժական գիտությունների թեկնածու է:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է «Այբ» դպրոցում և «Արեգնազան» կրթահամալիրում, նաև վերջինիս փոխտնօրենն է:
Հայոց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկային և հանրակրթության բարեփոխումների նվիրված բազմաթիվ գիտամանկավարժական հոդվածների, ուսումնական և մեթոդական ձեռնարկների և դասագրքերի հեղինակ է:
Ստեղծել է աշխատանքային տետրեր կրթության առանձնահատուկ կարիք ունեցողների համար, ուսուցիչների վերապատրաստման ձեռնարկներ և մոդուլներ:
Այժմ համահեղինակում է դասագրքեր և ձեռնարկներ, ղեկավարում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժինը: