Զամբյուղ

Ջուզեպպե Ունգարետտի

Թողեք ինձ այսպես՝ ինչպես իր՝ անկյունում դրված ու մոռացված։

Ջուզեպպե Ունգարետտին իտալացի բանաստեղծ է, արձակագիր, թարգմանիչ, լրագրող, քննադատ, գիտնական, ինչպես նաև մանկավարժ։ Քիչ են մտածողները, որոնք նման հարուստ կյանք են ունեցել, ինչպես Ունգարետտին։

Ծնվել է Եգիպտոսում՝ աշխատանքի պատճառով այնտեղ հայտնված իտալական ընտանիքում։ Հայրն աշխատել է Սուեզի ջրանցքի կառուցման վրա, մայրն ունեցել է հացի արտադրություն։ Հոր ողբերգական մահից հետո նրան հոգ է տարել մայրը։

Սկսել է կրթությունը Ալեքսանդրիայում և այնտեղ էլ ծանոթացել է համաշխարհային գրականությանը։ Տեղափոխվել է Փարիզ մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը, ընկերացել Գիյոմ Ապոլիների հետ, հաճախել Բերգսոնի դասախոսություններին։

Մեկնել է ռազմաճակատ որպես կամավոր, և հենց այնտեղ էլ սկսել է ստեղծագործել՝ խրամատներում գրելով իր ամենահայտնի՝ L'Allegria բանաստեղծությունը։

Ունգարետտին հասցրել է հրաժարվել կրոնից և դառնալ աթեիստ, այնուհետև նորից վերադառնալ դեպի կաթոլիկություն։ Հասցրել է հարել դադաիզմին և աջակցել իտալական ֆաշիզմին։ Հասցրել է լինել շատ երկրներում, ապրել Բրազիլիայում։ Կյանքի վերջին տարիներին վերադարձել է Իտալիա՝ դասավանդելով Հռոմում։ Հայտնի է որպես հերմետիզմի հիմնադիր. ուղղություն, որտեղ բառը ռիթմի ու ներդաշնակության միջոցով փոխանցում է հոգեկան ապրումների գաղտնի աշխարհը։

Բաժանորդագրվիր մեր նորություններին