Գոհար Ֆրանգուլյանը երաժշտության ուսուցիչ է: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի և ասպիրանտուրայի կոմպոզիտորական բաժինը: Մասնակցել է մասնագիտական վերապատրաստման մի շարք դասընթացների:
«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի վերապատրաստող ուսուցիչ է, օրինակելի թեմատիկ պլանների, «Երաժշտություն» առարկայի նոր չափորոշչային դասարանների համար ուսումնական նյութերի հեղինակ:
2003 թ. Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նախաձեռնած Արամ Խաչատրյանի 100 ամյակին նվիրված մրցույթ-փառատոնին արժանացել է երկրորդ մրցանակի: Նույն թվականին «Հայաստանի երաժշտական տեղեկատվական կենտրոնի» անցկացրած Բենջամին Բրիտենի 90-ամյակին նվիրված մրցույթին արժանացել է խրախուսական մրցանակի: