Բանասեր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր
Գոհար Մուրադյանը վարում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Հին բնագրերի ուսումնասիրության և թարգմանության բաժինը:
Հիմնական աշխատություններն են` «Գիրք պիտոյից» (Երևան, ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, 1993), նույնի ռուսերեն թարգմանությունը` “Книга хрий” (Ереван, “Наири”, 2000), «Բարոյախոս» (Physiologus) ժողովածուի քննական բնագիրը` զուգադիր հին հունարեն սկզբնագրով, ուսումնասիրությամբ և անգլերեն թարգմանությամբ (Leuven–Paris–Dudley, MA: Peeters, 2005), «Հունաբանությունները դասական հայերենում»՝ հայերեն (Երևան, «Նաիրի», 2010) և անգլերեն (Leuven–Paris–Dudley, MA: Peeters, 2012), Գրիգոր Մագիստրոսի երկերի քննական բնագիրը «Մատենագիրք հայոց» շարքում (ԺԱ դար, հատոր ԺԶ, Երևան, «Նաիրի», 2012), «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարյան մատենագրության մեջ» (Երևան, «Նաիրի», 2014), Դավիթ Անհաղթի «Պորփյուրի «Ներածության» մեկնության» հին հունարեն և հին հայերեն քննական բնագրերը` անգլերեն թարգմանությամբ, առաջաբանով ու ծանոթագրություններով (Leiden–Boston: Brill, 2014) և Փիլոն Ալեքսանդրացու մեկնողական երկերից մեծ հատվածների ու նրան վերագրված «Յաղագս Սամփսոնի» և «Յաղագս Յովնանու» երկերի անգլերեն թարգմանությունը` առաջաբանով ու ծանոթագրություններով, Արամ Թոփչյանի աշխատակցությամբ: