Գոհար Ներսիսյանը ծնվել է 1961թ.-ին:
Ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկո-տեխնոլոգիական ֆակուլտետը, քիմիա առարկայից բազմաթիվ դասագրքերի, մեթոդական ձեռնարկների, թեստերի և վարժությունների ժողովածուների հեղինակ է:
Ա.Խաչատրյանի հեղինակած Քիմիայի 7-9-րդ դասարանների դասագրքերի մասնագիտական խմբագիրն է, Արարատյան Բակալավրիատի քիմիայի թարգմանական դասագրքի խմբագիրը, քիմիայի ուսուցիչների տեսական և գործնական փուլերի վերապատրաստողը: 2021թ․-ին եղել է Տավուշի մարզի կրթական նոր չափորոշիչների ներդրման ավագ մենթոր:
Քիմիայի ուսուցչուհի է աշխատել մի շարք հանրակրթական դպրոցներում: 2011 թ.-ից աշխատում է ԱՅԲ դպրոցում: