Գոռ Մարգարյանը ծնվել է 1987 թ.-ին՝ Չարենցավանում: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ արաբագիտության ամբիոնի և արևելագիտության ինստիտուտի շրջանավարտ է, պ.գ.թ., դոցենտ: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի փոխտնօրենն է, Քրիստոնյա Արևելքի բաժնի ավագ գիտաշխատողներից: Դասավանդում է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Արևելագիտության ամբիոնում, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների ամբիոնում, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում և Եվրոպական համալսարանում:
Գիտական հետազոտությունների շրջանակը ներառում է՝ Հարավային Կովկասի և տարածաշրջանի հիմնահարցեր, Վրաստանի պատմություն, Մուսուլմանական արևելքի պատմություն, Հայաստանի և հարակից երկրների մոնղոլական և հետմոնղոլական շրջանի պատմություն, միջնադար:
2007 թ. արժանացել է ԵՊՀ «Լավագույն ուսանող» մրցանակին, 2022 թ. հաղթող է ճանաչվել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի հայերի միության և «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտի նախաձեռնած մրցույթի «Լավագույն գիտական աշխատանք» անվանակարգում, նույն թվականին հաղթել է Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթում: