.. ափիս վրայ գրեցի, ծունկիս վրայ գրեցի
Հակոբ Մնձուրի (1886 – 1978)
պոլսահայ արձակագիր, գյուղագիր
Հակոբ Մնձուրին (Յակոբ Տէմիրճեան) Երզնկայի Փոքր Արմտան գյուղից Կոստանդնուպոլիս/Ստամբուլ է եկել 11 տարեկանում: Աշխատել է ընտանեկան փռում, այնուհետ սովորել Օրթագյուղի ֆրանսիական դպրոցում, Պոլսի Կեդրոնական վարժարանում (Ղալաթիո) եւ Ռոբերտ Քոլեջում: Առաջին պատմվածքը հրատարակվել է 1906-ին, որից մեկ տարի անց վերադարձել է Արմտան՝ մինչ այդ նամակով տեղեկանալով, որ իրեն արդեն նշանել են համագյուղացի աղջկա հետ: Ունեցել է չորս զավակ: 1914 թ.-ին նշագեղձի վիրահատության նպատակով մեկնել է Ստամբուլ եւ չի կարողացել վերադառնալ գյուղ բռնկված պատերազմի պատճառով: Կորցրել է ընտանիքի հետքը 1915-ից, ստիպված է եղել զինվորագրվելու որպես փռապան: Կրկին ամուսնացել է, ունեցել երեք երեխա, աշխատել է որպես ածխավաճառ, փռապան, քարտուղար և մշտապես մաս կազմել պոլսահայ գրական համայնքի՝ հրատարակվելով հիմնականում հայալեզու հանդեսներում և թերթերում: