Արձակագիր, վիպասան
1926-2016
Նելլի Հարփըր Լին ծնվել է 1926 թ. ապրիլի 28–ին Ալաբամա նահանգի Մոնրովիլ գյուղաքաղաքում:
Հայրը հայտնի փաստաբան էր, և դեռ մանկուց Հարփըրը հաճախ էր ներկա լինում դատավարությունների իր մտերիմ ընկերոջ ու ապագա ամերիկյան մեծ գրող Թրումըն Կապոտեի հետ: Լիերի ընտանիքում տարբեր դատական գործերի շուրջ անընդհատ քննարկումներն իրենց ազդեցությունն են թողնում չարաճճի ու մի քիչ էլ տղայական աղջկա վրա: Դպրոցն ավարտելուց հետո նա շարունակում է ընտանեկան ավանդույթները՝ սովորելով իրավագիտություն Ալաբամայի համալսարանում, սակայն ավարտելուց ընդամենը վեց ամիս առաջ թողնում է ուսումն ու տեղափոխվում Նյու Յորք, որտեղ աշխատում է «Արևելյան ավիաուղիների» ամրագրման բաժնում: Հընթացս գրում է կարճ պատմվածքներ, որոնք դրական արձագանք են ունենում, և գրական գործակալությունը քաջալերում է նրան՝ վեպ գրելու: 1956 թ. Հարփըրը ավարտում է վեպի ձեռագիրը իր ընկերների դրամական աջակցության շնորհիվ: Մի քանի տարի Հարփըրն աշխատում է վեպի վերախմբագրման վրա, և վերջապես 1960 թ. այն լույս է տեսնում՝ բերելով հեղինակին մեծ ճանաչում:
Մահացել է 2016 թ. փետրվարի 19–ին՝ 89 տարեկանում։