Արվեստաբան, թատերագետ, հայ շեքսպիրյան թատրոնի մասնագետ
2016 թվականին հիմնադրել է Հայ Շեքսպիրյան Միությունը, (Armenian Shakespeare Association, ASA), Հայաստանում և սփյուռքում կազմակերպում է միջազգային շեքսպիրյան գիտաժողովներ և միջոցառումներ:
Նախքան Մեծ Բրիտանիայում հաստատվելը, ապրել է Ֆրանսիայում և ստացել մագիստրոսի աստիճան Փարիզ-7 համալսարանից, պաշտպանել է «Վենետիկի վաճառականը Արքյական Շեքսպիրյան Թատրոնի խաղացանկում» թեմայով թեզը: Լոնդոնի Քուին Մերի համալսարանի անգլերեն գրականությանի և դրամայի բաժնում դոկտորական աստիճանի թեկնածու է, գիտական ուսումնասիրության թեման է «Շեքսպիրը հայ թատրոնում 1860-1920 թ․թ․»։
Նրա թատերական վերլուծությունները, մասնագիտական հոդվածները հրատարակվել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի․ Իտալիայի հայտնի պարբերականներում։
Մասնագիտական հետաքրքրությունների շարքում են՝ ժամանակակից թատրոն, հայ թատրոնի պատմություն, Շեքսպիրի հայերեն բեմադրությունները և թարգմանությունները, ինչպես նաև շեքսպիրյան համաշխարհային ժառանգությունը: