Զամբյուղ

Հասմիկ Եղիազարյան

Գրական թարգմանությունը կամուրջ է երկու աշխարհների միջև, հարգանքի տուրք ու սիրո խոստովանություն գրականությանն ու մայրենի լեզվին։ 

Գրականագետ, թարգմանիչ

1999–2004 թթ․ սովորել է Երևանի Վ․ Բրյուսովի անվ․ լեզվահասարակագիտական համալսարանում։ 2010 թ.–ին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում։ Մասնակցել է Պերուջայի արտասահմանցիների, Հռոմի Լա Սապիենցա, Վենետիկի Կա' Ֆոսկարի, Միլանի պետական համալսարանների կազմակերպած վերապատրաստման դասընթացներին։ 

Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Ռոմանական լեզուների ամբիոնի դոցենտ է: 2004 թվականից ԲՊՀ-ում դասավադնում է  իտալերեն,  2010 թ.–ից՝ արտասահմանյան գրականություն: 2011-2013 թթ․ դասավանդել է իտալական գրականություն ԵՊՀ–ում։ 

2021 թ.–ից աշխատում է «Զանգակ» հրատարակչությունում որպես արտասահմանյան գրականության թողարկման պատասխանատու խմբագիր։

Բաժանորդագրվիր մեր նորություններին