Գրականագետ, խմբագիր, լրագրող, «Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող
Հայ ժողովրդական բանահյուսության, հայ հին, նոր ու ժամանակակից գրականության վերաբերյալ շուրջ հինգ տասնյակ հոդվածների հեղինակ է, կազմում և խմբագրում է հայ գրականության տարբեր շրջաններին անդրադարձող, նաև թարգմանական ու ուսումնական գրքեր, ժողովածուներ, դասագրքեր։
Դասախոսում է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնում: Մշակութային, հոգևոր-կրոնական բնույթի մի շարք տեսաֆիլմերի հեղինակ է «Շողակաթ» հեռուստաընկերությունում։
Ապրում է Երևանում։
Լուսանկարի հեղինակ՝ Անահիտ Հայրապետյան