Արձակագիր, մուլտիպլիկատոր Հայկ Հովյանը աշխարհագրություն է ուսանել Երևանի պետական համալսարանում, ապա ուսումը շարունակել նույն ֆակուլտետի մագիստրատուրայում։ Հովյանը բեմադրող օպերատոր և ռեժիսոր է՝ մասնագիտացած մուլտիպլիկացիայի մեջ։ «Միջնաբերդյան պատմություններ» ֆենթեզի վիպաշարի հեղինակն է։ Գրվածքները հիմնականում արտացոլում են նրա մասնագիտական փորձը վիզուալ սթորիթելինգի բնագավառում։ Հայկ Հովյանը «Գրանիշ» գրական համայնքի ամենամյա մրցանակի 2023 և 2024 թվականների դափնեկիր է՝ «Լավագույն արձակ» անվանակարգում։ Ներկայումս որպես մուլտիպիլկատոր աշխատում է մի շարք միջազգային նախագծերում։