Զամբյուղ

Հովհաննես Թումանյան

Ամեն բան, ինչ որ զուրկ է պոեզիայից, արժանի է ջնջվելու, ինչպես այն օրերը, որ միայն տրտունջ են հարուցում:

Գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ 

Ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Դսեղ գյուղում: 

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով թողել է դպրոցը եւ աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում: 

Սկսել է ստեղծագործել 1880-ականներից, համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» ժողովածուների (1-2 հատոր, 1890-92) լույսընծայումով։  

1899 թվականին հիմնել է «Վերնատուն» հայտնի գրական խմբակը: XX դարի սկզբին հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Երկու անգամ ձերբակալվում է (1908 եւ 1911) ցարական կառավարության կողմից: 

1912–1921 թթ. դառնում է Հայ գրողների կովկասյան միության նախագահը, Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։ 

Վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, Մոսկվայում։ 

 

Բաժանորդագրվիր մեր նորություններին