Զամբյուղ

Հովհաննես Զաքարյան

Ծնվել է 1951 թ.-ին Դիլիջանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, ՀԳԱԱ Հ. Աճառյանի անվ. Լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան՝ «Հանրալեզվաբանություն» մասնագիտութամբ:  

1977-1995 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. Լեզվի ինստիտուտում որպես կրտսեր, ապա ավագ գիտաշխատող, բաժնի վարիչ: 1994 – 2005 թթ. եղել  է ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետի տեղակալը: 1997 – 2012 թթ.դասավանդել է «Գլաձոր» համալսարանում:   
 
Մասնակցել է «Ակունք» ազգագրական համույթի հիմնադրմանը և գործունեությանը, «Մեր լեզուն, մեր խոսքը» հեռուստահաղորդաշարին, «Մայքրոսոֆթ ուինդոուզ» ծրագրի հայերենացման աշխատանքներին, 2010-2013 թթ. եղել է «Լեզու և կրթություն» գիտական հանդեսի գլխավոր խմբագիրը: Ավելի քան 60 հրապարակախոսական հոդվածներ է հրապարակել տարբեր լրատվամիջոցներում, հարյուրի հասնող գիտական հոդվածներ, «Հայոց լեզու» ուսումնական մատենաշարի համահեղինակ է, բազմաթիվ ուսումնական ձեռնարկների, շտեմարանների, թեստերի ժողովածուների եւ քրեստոմատիաների հեղինակ:  

Մասնագիտական հետաքրքրությունները ներառում են հայոց լեզվի տեսության, ընդհանուր լեզվաբանության, համեմատաբանության, հանրալեզվաբանության եւ եզրույթաշինության հարցերը: 

2005-ից մինչ օրս «Տաթեւ գիտակրթական համալիրի» լեզվաբանական բաժանմունքի ղեկավարն է, «Անանիա Շիրակացի» ճեմարանի հայոց լեզվի ամբիոնի գիտական խորհրդատուն:  

Բաժանորդագրվիր մեր նորություններին