Գրողն ինքը պիտի զգա` երբ է իր մեկուսացման ժամանակը, երբ է մարդկանց մեջ ապրելու և գործելու ժամանակը, ճիշտ և ճիշտ ներշնչել-արտաշնչելու պես: Այս իմաստով գրողը քիչ է տարբերվում հոգևորականից:
Արձակագիր, գրականագետ, թարգմանիչ
Հրաչյա Սարիբեկյանը ծնվել է 1979 թվականին՝ Վանաձոր (Կիրովական) քաղաքում։ Զբաղվել է լրագրությամբ։ Առաջին անգամ տպագրվել է «Գարուն» ամսագրում 2000 թվականին։ Եղել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Բնակվում է Երևանում։