Քաղաքականությունը թշնամին է երևակայության:
Իեն Ռասել Մըքյուենը (ծնվ.՝ 1948) բրիտանացի արձակագիր է, սցենարիստ, մի շարք հեղինակավոր գրական մրցանակների դափնեկիր, այդ թվում՝ Բուքերյան։ 2008 թվականին «The Times»-ը ներառել է նրան «1945 թվականից ի վեր 50 մեծագույն բրիտանացի գրողների» ցուցակում, իսկ «The Daily Telegraph»-ը դասել է «Բրիտանական մշակույթի 100 ամենաազդեցիկ մարդկանց» շարքին: Մաքյուենը ծնվել է 1948 թվականի հունիսի 21-ին Անգլիայի Հեմփշիր կոմսության Ալդերշոթ քաղաքում: Վաղ մանկությունն անց է կացրել Արևելյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Գերմանիայում տեղակայված բրիտանական ռազմաբազաներում, որտեղ հայրը զինվորական ծառայություն էր անցնում։ Համալսարանական տարիներին ուսանել է անգլերեն լեզու և գրականություն: Առաջին անգամ տպագրվել է 1975 թվականին և միանգամից արժանացել Սոմերսեթ Մոեմի անվան գրական մրցանակի: Մըքյուենը վեց անգամ առաջադրվել է Բուքերյան մրցանակի և 1998-ին արժանացել դրան «Ամստերդամ» վեպի համար։ 2001 թվականին գրված «Քավությունը», որը բազմաթիվ մրցանակների է արժանացել, համարվում է Մըքյուենի ամենահայտնի վեպը:
Նրա զուսպ և նուրբ արձակը ընդգծում է մութ հումորի սարսափները և հաճախ խիստ հակասական թեմատիկան։ Մըքյուենը գրում է նաև հեռուստատեսության, ռադիոյի և կինոյի համար: