Ինեշ Տեյշեյրա դու Ռոզարիուն էկոլոգիայի դոկտորի աստիճան է ստացել 2013-ին՝ Լիսաբոնի համալսարանում։
Նրա գիտական հետաքրքրությունների կենտրոնում մարդու և բնության փոխհարաբերություններն են, լանդշաֆտների ու էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ հանրային ընկալումների գնահատումը եւ պորտուգալական ավանդական «մոնտադո» ագրո-անտառային էկոհամակարգերը։ Այժմ Ինեշը աշխատում է «CE3C» կենտրոնի «Բնապահպանական էկոլոգիա և հասարակություն» հետազոտական խմբում:
2014 թվականից նա ներգրավված է նաեւ «Եվրոպական Երկարաժամկետ էկոլոգիական հետազոտությունների եվրոպական ցանց» (eLTER) ծրագրում և LTsER Montado հարթակում: Նրա ընթացիկ հետազոտությունները ուղղված են սոցիալ-էկոլոգիական տվյալների հավաքագրման միասնական չափորոշիչների մշակմանը, կենսաբազմազանության դիտարկման ու գրանցման գործընթացում քաղաքացիների ներգրավվածության ուսումնասիրմանը։