Մանկագիր, լրագրող, բանաստեղծ
1920-1980
Ծնվել է հյուսիսային Իտալիայի Օմեն քաղաքում։ Ճեմարան է հաճախել Սևեսո քաղաքում և 17 տարեկանում ստացել է ուսուցչի որակավորում, որից հետո դասավանդել է Վարեսե մարզի գյուղական դպրոցներում։ 1939 թ. կարճատև ուսանել է Միլանի համալսարանում։ 1957 թ.-ին հանձնել է պրոֆեսիոնալ լրագրողի քննությունը: Մանուկների համար սկսել է գրել 50-ականներից:
1960-1970-ականներին զբաղվել է տարբեր մանկական նախագծերով, այցելել է դպրոցներ, հանդիպումներ ունեցել գրադարաններում: 1970 թ. արժանացել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի, և այնուհետև լայն ճանաչում ձեռք բերել որպես 20-րդ դարի լավագույն մանկագիրներից մեկը։
Մահացել է Հռոմում: