Ջոան Ռոուլինգի անձնական ընտրությամբ բրիտանացի նկարազարդող Ջիմ Քեյը սկսեց աշխատել Հարրի Փոթերի հատուկ պատկերազարդ մատենաշարի վրա 2013 թվականից եւ այս գործում նրան միացել էր կինը՝ Լուիս Քլարկը։ Մինչ այդ Ջիմն աշխատել էր Լոնդոնի Թեյթ թանգարանում եւ Քյուի թագավորական բուսաբանական այգիներում։ Շուրջ 10 տարի ամբողջությամբ նվիրված լինելով այս գործին և նկարազարդելով մատենաշարի հատորները՝ 2022-ին նա հրաժարվեց շարունակել, որպեսզի կարողանա ուշադրության կենտրոնում պահել իր առողջական եւ ստեղծագործական կյանքը։
Այժմ Ջիմն ընտանիքով բնակվում է Ֆրանսիայի սահմանին մոտ գտնվող Վինչելսի պատմական բնակավայրում (Արեւելյան Սասիքս կոմսություն), երբեմն ճամփորդում է, հին գրքերից պատրաստում անհավանական գեղեցիկ թղթե թռչուններ եւ կնոջ հետ վարում իրենց հիմնադրած Creepy Scrawlers Ltd ստեղծագործական տունը։