Ջ. Ք. Ռոուլինգը հարրիփոթերյան յոթ վեպերի (1997−2007) հեղինակն է: «Հարրի Փոթերի» գաղափարը ծնվել է Մանչեստեր−Լոնդոն գնացքով ուղևորության ժամանակ: Հարրիի, Ռոնի և Հերմայոնիի արկածների մասին պատմող 500 միլիոն օրինակ գիրք է վաճառվել, իսկ վեպերի հիման վրա` ութ բլոքբաստեր ֆիլմ նկարահանվել: Գրքերը թարգմանվել են 80 լեզվով և վայելում են անհամար երկրպագուների սերը:
Բարեգործական նպատակներով Ռոուլինգը գրել է նաև հիմնական վիպաշարն ուղեկցող երեք առանձին գիրք՝ «Քվիդիչ. մի խաղի պատմություն», «Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում» (Comic relief ու Lumos բարեգործական հինադրամներին օժանդակելու համար) և «Բարդ Բիդլի զրույցները» (Lumos հիմնադրամին օժանդակելու համար): Ռոուլինգը համահեղինակն է «Հարրի Փոթերը և անիծված երեխան» երկու մասից բաղկացած պիեսի, որն առաջին անգամ բեմադրվել է Լոնդոնում` Վեստ Էնդում, 2016 թ. ամռանը: Նույն տարում Ռոուլինգը հանդես է գալիս որպես սցենարիստ և գրում «Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում» ֆիլմի սցենարը:
Հեղինակի մանկական գրքերից են «Իքաբոգ» հեքիաթը, որի հասույթը նա նվիրաբերել է Քովիդ−19 համաճարակից տուժած անձանց:
Ջ.Ք. Ռոուլինգն արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների, այդ թվում՝ Բրիտանական կայսրության և ֆրանսիական պատվո լեգիոնի շքանշանների, «Հանս Քրիստիան Անդերսեն» մրցանակի, ինչպես նաև բրիտանական հեռուստատեսության «Կապույտ Փիթր» ոսկե կրծքանշանի: