Լրագրող, գրող
Ծնվել է 1969-ին Մեյդսթոնում: Մեծացել է Լոնդոնում եւ ուսանել Լոնդոնի համալսարանի Ռոյալ Հոլոուեյ քոլեջում: 1992-ին կրթաթոշակ է ստացել «Ինդիպենդենթ» պարբերականից՝ Լոնդոնի քաղաքային համալսարանի լրագրողական դասընթացներին մասնակցելու համար: Այնուհետ շուրջ մեկ տասնամյակ աշխատել է «Ինդիպենդենթում» որպես լրագրող, նորությունների բաժնի ղեկավարի օգնական, արվեստի եւ մեդիայի թղթակից:
2002-ին լույս է ընծայել իր առաջին՝ Ծածկելով անձրեւը վեպը՝ այդուհետ նվիրվելով գրողի աշխատանքին: Հեղինակել է մի շարք վեպեր, երկու անգամ արժանացել Ռոմանտիկ գրողների ասոցիացիայի մրցանակին, իսկ «Ես մինչ քեզ» վեպը, որի հիման վրա 2016-ին նկարահանվեց համանուն ֆիլմը, նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է՝ մինչ օրս վաճառված ավելի քան 8 մլն օրինակով:
Ապրումեւ ստեղծագործում է Անգլիայի Էսսեքս կոմսությունում՝ ընտանեկան ագարակում: