Զամբյուղ

Ջոն Ստայնբեք

Ես ծնվել եմ կորած եւ հաճույք չեմ ստանում գտնված լինելուց:

Գրող, արձակագիր

1902–1968

Կալիֆոռնիայի Սալինաս քաղաքում ծնված Ջոն Ստայնբեքը պատանեկության տարիներին ամառային աշխատանքի էր անցնում քաղաքի հարակից ագարակներում և երկար զբոսանքների դուրս գալով՝ սիրում էր բացահայտել շրջակա անտառները, դաշտերն ու բնակավայրերը: 

Սթենֆորդի համալսարանում ուսումն անավարտ թողած Ստայնբեքը Նյու Յորքում փորձում է և՛ աշխատանք գտնել, և՛ գրել: Նրա գրական առաջին փորձերը քննադատներն աննկատ են թողնում, և Ստայնբեքը վերադառնում  է Կալիֆոռնիա: «Թորթիլա Ֆլեթ» վեպը (1935) բերում է նրան առաջին հաջողությունը. դրա հիման վրա նկարահանվում է համանուն ֆիլմը (1942): 

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ստայնբեքն աշխատել է որպես ռազմական թղթակից և ընկերոջ՝ ծովային կենսաբան Էդվարդ Ռիքեթսի հետ ուղևորվել է Մեքսիկա՝ ուսումնասիրելու և հավաքագրելու ծովային կյանքը: Ստայնբեքի այլ հայտնի գործերից են «Մկների ու մարդկանց մասին» (1937), «Թիթեղյա տուփերի փողոցը» (1945) վեպերը: Իր ստեղծագործության համար գրողն արժանացել է Գրքի ազգային մրցանակի, Պուլիցերյան և Նոբելյան մրցանակների: 

Բաժանորդագրվիր մեր նորություններին