Զամբյուղ

Ջուլիա Դոնալդսոն

Սիրում եմ, երբ պատմությունը նման է երգի, հանգավորված է, ունի ռիթմ ու կրկերգ, քանի որ այդպես այն հիշարժան է դառնում երեխաների համար:

Ջուլիա Դոնալդսոնը (ծնվ. 1948 թ.) անգլիացի մանկագիր է և հեքիաթասաց։ Վաղ տարիքից տարված լինելով լեզուներով ու գրականությամբ՝ Դոնալդսոնը մինչև մանկագրությանը նվիրվելը ճանապարհորդել է, զբաղվել փողոցային երաժշտությամբ և գրել երգեր հեռուստաշոուների ու ռադիոյի համար։

Նկարազարդող Աքսել Շեֆլերի հետ Դոնալդսոնը համագործակցում է 1993 թվականից, իսկ 1999 թվականին նրանց համատեղ ստեղծած «Գրաֆալո» պատկերագիրքն արագորեն դարձավ համաշխարհային բեսթսելեր։ Զարմանալի չէ, որ Դոնալդսոնը սկզբում չէր կարողանում հրատարակիչ գտնել  «Գրաֆալոյի»  համար, քանի որ այն համարվում էր չափազանց ռիսկային և անսովոր, իսկ այժմ գիրքը թարգմանվել է ավելի քան 70 լեզվով: 

Դոնալդսոնը հաճախ նշում է, որ իր գրելու ոգեշնչումը գալիս է իր երեխաներից, երբ նրանք փոքր էին։ Նա ցանկանում էր նրանց համար ստեղծել պատմություններ, որոնք ոչ միայն զվարճալի կլինեն, այլև կզարգացնեն նրանց երևակայությունն ու մտածողությունը։ Այս սերը փոխանցվել է նրա բազմաթիվ գրքերին, որոնք մինչ այսօր հարազատ են շատերի ընտանիքներում։

Բաժանորդագրվիր մեր նորություններին