Թարգմանելիս ես ինձ նմանեցնում եմ ամուլ կնոջ, որը շատ է ուզում երեխա ունենալ, բայց քանի որ իրեն տրված չէ, որդեգրում է այլոց ծնած այլազգի երեխաների և նրանց սիրում, գուրգուրում, փայփայում, մեծացնում, հայերեն խոսել սովորեցնում հարազատի նման:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը և ռոմանագերմանական
բանասիրության ֆակուլտետի իսպաներենի բաժինը: Աշխատում է տուրիզի բնագավառում որպես իսպանախոս
զբոսավար և զբաղվում է թարգմանությամբ: 2013թ.-ից Գրողների միության անդամ է:
2020թ. ստացել է «Կանթեղ» թարգմանական մրցանակ:
Բնակվում է Երևանում: