Մանկավարժ, մեթոդիստ, փորձագետ
Ծնվել է 1965 թ.-ին Երեւանում:
Ավարտել է Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը: Մայրենի լեզվի բազմավաստակ մանկավարժ է, այժմ դասավանդում է ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում:
«Զանգակ» հրատարակչության մեթոդիստներից է: Համահեղինակել է բազմաթիվ դասագրքեր, աշխատանքային տետրեր, մեթոդական ուղեցույցեր եւ ձեռնարկներ, գիտելիքների ստուգման առաջադրանքների ժողովածուներ: