Զամբյուղ

Կարինե Խոդիկյան

Արձակագիր, դրամատուրգ 

Հեղինակել է պատմվածքների ու պիեսների ժողովածուներ, ունի բազմաթիվ պիեսներ, որոնք բեմադրվել են Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոններում։  

2000թ. հիմնել է «Դրամատուրգիա» գրական հանդեսը, որի գլխավոր խմբագիրն է: 2004-08թթ. եղել է ՀՀ մշակույթի փոխնախարարը: 2012թ.-ից ՀԳՄ «Գրական թերթի» գլխավոր խմբագիրն է: 
 
Երկերից են` «Դարպասներ», «Երկուսով, բայց միայնակ», «Ետ չնայես», «Կինը անձրևից հետո», «Վերջին գնչուն», «Վերադառնում եմ, մոռացեք», «Երկրորդ կտակը», «Ինչպես ամուսնացնել ամուրուն», «Երկրորդ կտակը», «Չկրակեք, ես արդեն սպանված եմ» և այլն: 
 
Արժանացել է բազմաթիվ գրական եւ թատերական մրցանակների, այդ թվում՝ 2013թ.՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Լավագույն սցենարի» մրցանակին՝ «Ընդհատված մանկություն» ֆիլմի սցենարի համար: Նույն թվականին դարձել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԳՄ «Գրական մրցանակաբաշխություն - 21-րդ դար» համահայկական գրական մրցանակաբաշխության դափնեկիր՝ «Մեկ ժամ հիշողություն» պիեսի համար: 2014թ. և 2015թ. դարձել է «Տարվա լավագույն գրող»: 2015թ. արժանացել է «Պատմություններ առանց սահմանի» միջազգային դրամատուրգիական մրցանակաբաշխության 1-ին մրցանակին՝ «Վիճակախաղ», «Պատերազմի կանայք» պիեսների համար (Նյուրնբերգի ազգային թատրոն, Գերմանիա):

Ապրում է Երևանում:  

Բաժանորդագրվիր մեր նորություններին