Զամբյուղ

Քեթրին Վուդֆայն

Քեթրին Վուդֆայնը ծնվել է անգլիական Պրեստոնում եւ հասակ առել Լանքաշիր կոմսությունում։ Սիրել է ընթերցել, ստեղծագործել, խմբագրել է իր դպրոցի ամսագիրը եւ այնուհետ բրիտանական գրականություն ուսանել Բրիստոլի եւ Մանչեստրի համալսարաններում։

Քեթրինի կյանքը միշտ դասավորվել է գրքերի հետ, գրքերի կողքին։ Աշխատել է գրախանութում, Լոնդոն տեղափոխվելուց հետո ներգրավվել է մանկական գրքի ծրագրերում, սկսել է վարել «Down the Rabbit Hole» մանկական գրքերի ռադիոծրագիրը։

2015-ից հեղինակում է մանկական գրքեր, շարքեր, կարճ պատմություններ։ Գրքաշխարհից դուրս սիրում է թանգարաններ, թեյախմություններ, զբոսանքներ, սեւուսպիտակ ֆիլմեր, կարմիր կոշիկներ, եւ, իհարկե, տորթեր։


 

Բաժանորդագրվիր մեր նորություններին