Մենք բոլորս ապրում ենք մարմիններում, որոնք ավերվելու են:
Բրիտանացի վիպասան, սցենարիստ, կարճ պատմվածքների հեղինակ
Ծնվել է 1954 թ. նոյեմբերի 8–ին Նագասակիում (Ճապոնիա): 1960 թ. նրա ընտանիքը տեղատփոխվում է Անգլիա: Դպրոցից հետո ճանապարհորդել է ԱՄՆ–ում և Կանադայում: Տարվել է երաժշտությամբ, ակումբներում ելույթ ունենալու փորձեր արել: 1978 թ. ավարտել է Քենթի համալսարանը, որտեղ ուսանել է անգլերեն և փիլիսոփայություն: Ապա ուսումը շարունակել է Արևելյան Անգլիայում, որտեղ հաճախել է ստեղծագրության դասերի:
Գրական ուղին սկսվել է 1981 թ., երբ երեք պատմվածքները լույս են տեսել երիտասարդ գրողներին ներկայացնող բրիտանական անթոլոգիայում: Գրական համբավ ձեռք է բերել «Օրվա մնացորդը» վեպի լույսընծայումից հետո: 2005 թ. լույս է տեսել նրա «Չթողնես ինձ երբեք» գիրքը, որն արժանացել է Բուքերյան մրցանակի, ընդգրկվել «Թայմ» ամսագրի կազմած անգլալեզու 100 լավագույն գրքերի ցանկում, ապա նաև էկրանավորվել 2010 թ.-ին:
2017 թ. արժանացել է Նոբելյան մրցանակի գրականության ասպարեզում: Ստացել է նաև Բրիտանիայի թագավորական և Ճապոնիայի պետական շքանշաններ:
Ներկայումս բնակվում է Լոնդոնում կնոջ և դստեր հետ: