Քանդակագործ, նկարազարդող
1868- 1947
Լեոն Ալեքսանդր Բլանշոն ծնվել է Բորդո քաղաքում եւ գեղարվեստական կրթությունը ստացել այնտեղ: Այնուհետ տեղափոխվել է Փարիզ՝ շարունակելու կրթությունը, զբաղվել է քանդակագործությամբ: Այցելել է Ալժիր, ուր եւ սկսել է նկարազարդումներ անել Իվան Լևից կեղծանունով:
Առաջին աշխարհամարտի տարիներին ծառայել է ավիացիայում: Գրել է նաեւ ակնարկներ արվեստի մասին: Ավարտել է կարիերան որպես քանդակագործության մասնագետ Սևրում, որտեղ վախճանվել է: