Զամբյուղ

Լևոն Խեչոյան

Լռության ժամանակ է գտնվում ամենահեռավոր լուսապայծառ միտքը։ 

 

1955-2014

Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 8-ին, Վրաստանի Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 1983թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրիի) Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987թ․-ին տեղափոխվել և մինչև կյանքի ավարտն ապրել է Հրազդանում։ 1986-88թթ․ եղել է «Հրազդան» թերթի խմբագրության աշխատակից: Գրել է դպրոցական տարիներից, սկսել է տպագրվել 1988թ-ից։ Խեչոյանի պատմվածքների անդրանիկ՝ «Խնկի ծառեր» ժողովածուն լույս է տեսել 1991թ.։ «Սասուն» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է արցախյան պատերազմին: 1994թ․-ից պարբերաբար տպագրվել է միջազգային պարբերականներում։ 1995թ. լույս է տեսել նրա «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը։ Գրողի պատմվածքները և վեպերը թարգմանվել են մի շարք լեզուներով։

2005թ-ից եղել է Արվեստների միջազգային ակադեմիայի (Երևան) անդամ: 2000թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ Պետական գրական «Ոսկե եղեգն» մրցանակի: 2013թ. արժանացել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի, որից հրաժարվել է։

Խեչոյանի վերջին՝ «Մհերի դռան գիրքը» վեպը լույս է տեսել 2014 թ․-ին, հեղինակի մահից օրեր անց:
 

 

Բաժանորդագրվիր մեր նորություններին