Ժամանակին, ինչպես և շատերը, մտածում էի, որ հայ ժամանակակից գրականություն գոյություն չունի:
Արձակագիր, մանկագիր, մեդիա մասնագետ
Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, կինոռեժիսորի և հնչյունային ռեժիսորի մասնագիտությամբ, չի ավարտել։ Հեղինակել է չորս գիրք` առաջին երկուսը ռուսերեն` «Шептун», «Фасад»։ Վերջին աշխատանքները հայերեն են՝ «Բալզակ. մի շան պատմություն» և «Ստախոսը»: Ներկայումս աշխատում է մեդիա ընկերությունում
«Բալզակ. մի շան պատմություն» վիպակը «Արմենպրես» լրատավական գործակալության կողմից ճանաչվել է տարվա բեսթսելլեր:
Ապրում է Երևանում: