Մանկական գրքերի հեղինակ, նկարազարդող, անիմացիոն ռեժիսոր
Ստեղծում եւ նկարազարդում է մանկական պատկերագրքեր, անիմացիոն ֆիլմերի հեղինակ է, դաջվածքի մասնագետ:
2020-ին Ալթունյանն ընդգրկվել է iBBY Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի պատվավոր ցուցակում որպես նկարազարդող:
2019- ին Մանկագիրների և նկարազարդողների մրցույթի հաղթող է ճանաչվել երկու անվանակարգերում (1-ին տեղ՝ որպես նկարազարդող, և ՀՀ նախագահի տիկնոջ հատուկ մրցանակ, Հայաստան):
2022-ին «Երբ ես տխուր եմ» ֆիլմը ճանաչվել է լավագույն միջազգային կարճամետրաժ ֆիլմ եւ հատուկ հիշատակման արժանացել Ջաֆնայի միջազգային կինփառատոնում, Շրի Լանկա:
Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը փառատոնային ակտիվ շրջանառության մեջ է եւ հեղինակին բերում է բազում մրցանակներ: 2021-ին Կոլոմբոյի Կանանց միջազգային կինոփառատոնում «Երբ ես տխուր եմ» ֆիլմը հաղթել է լավագույն միջազգային կարճամետրաժ ֆիլմի անվանակարգում
Բնակվում է Հայաստանում: