Զամբյուղ

Լիլիթ Հակոբյան

Մանկագիր, կինոխմբագիր, սցենարիստ

1998թ ավարտել Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի կինոգիտական բաժինը, ապա անցել աշխատանքի Մշակույթ հ/ը որպես կինոխմբագիր, սցենարիստ: 1999-2000թթ աշխատել է Պրոմեթևս» հ/ը, եղել «Ֆիլմը այսպես ստեղծվեց», «Կինոարարաում» հեղինակային շարքերի համահեղինակ: 2000-2006թթ «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպությունում որպես սցենարիստ մասնակցել է «Մարդկանց մոլորակը»  հոլովակների պատրաստմանը:  2003-2006թթ դասավանդել է Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում Համաշխարհային մուլտիպլիկացիայի պատմություն:  2000թ-ից առ այսօր աշխատում է  «Շողակաթ» հ/ը որպես սցենարիստ, պատրաստում է «Գրքեր-ճակատագրեր», «Հայտնի-անհայտ կինո», «Քրիստոնյայի օրագիրը» հեղինակային հաղորդաշարերը:   

Գրում է գեղարվեստական, փաստագրական ֆիլմերի համար սցենարներ:  Պարբերաբար տպագրում է կինոհոդվածներ, մուլտսցենարներ, հեքիաթներ, պատմվածքներ` «Արտ-կինո», «Գարուն», «Հայացք Երևանից», «Արձագանք» , «Կինոաշխարհ» ամսագրերում: 

2005թ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել է «Էլզայի սպիտակ օրորը» մուլտֆիլմը, որի ռեժիսորն է, սցենարիստը, նկարիչներից մեկը: Մուլտֆիլմն արժանացել է Հանդիսատեսի համակրանք մրցանակին, ցուցադրվել այլ երկրներում նույնպես: 2016թ հրատարակել է «Լուռ երգ» վիպակը «Խնկո Ապոր» գրադարանի նախաձեռնությամբ հրատարակած «7 գույն» գրքում: 2020թ. հրատարակել է «Թելեթերիփ» մանկական վիպակ-գիրքը, որը լույս է տեսել «Զանգակ» հրատարակչության կողմից: 2021թ Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի հրատարակչությամբ լույս է «Յոթ աստղակաթ հեքիաթ» -ը:  

Ապրում է Երևանում: 

Բաժանորդագրվիր մեր նորություններին