Լիլիթ Պետրոսյանը ֆրիլանս թարգմանիչ է, սրբագրիչ: Համագործակցում է տարբեր ընկերությունների և կազմակերպությունների հետ:
Անգլերեն լեզու և գրականություն է ուսանել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում (2007-2014): Լրագրության դասընթաց է անցել Արկանզասի համալսարանում (2009-2010):
Լիլիթի թարգմանությունները հրապարակվում են «Գրանիշ» գրական համայնքում, «Մշակութային հրապարակ» ամսաթերթում, «Անդին» և «Գարուն» գրական ամսագրերում:
Բնակվում է Մրգավետում, Արարատի մարզ: