Լիլիթ Գրիգորյանը ծնվել է 1980 թ.-ին՝ Երևանում:
Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորմամբ:
Մեթոդիստ է Տաթև գիտակրթական համալիրում, հայոց լեզվի ուսուցիչ՝ Գազպրոմ Արմենիայի ուսումնասպորտային համալիրում, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ՝ Երևանի Հակոբ Կարապենցի թ. 6 հիմնական դպրոցում:
Ընդգրկված է ՀՀ ԿԳՄՍՆ՝ ՀՄԿ «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրում՝ որպես վերապատրաստող մենթոր: Իրականացրել է էլեկտրոնային դասավանդման, հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների, այդ թվում՝ սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումներ: Զբաղվում է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի չափորոշչի և առարկայական ծրագրերի լրամշակմամբ, համահեղինակ է բազմաթիվ դասագրքերի և մեթոդական ձեռնարկների: