Զամբյուղ

Լուս Ռիպհախեն

Լուս Ռիպհախենը (ծն.՝ 1983) մեծացել է կենդանիներով լի ֆերմայում, հոլանդական Վելյուվեի խաղաղ ու հմայիչ բնության մեջ։ Զույգ եղբոր հետ նա հետագայում տեղափոխվել է Ռոտերդամ՝ ուսանելու Վիլլեմ դե Կունինգի ակադեմիայում։ Այժմ ապրում և աշխատում է Հեերդեում։

Հեղինակի ստեղծագործական դեբյուտը տեղի է ունեցել 2008 թվականին։ Նրա ուրախ, ինքնատիպ ու մեղմ հումորով լի նկարազարդումները մշտապես տպավորում են ընթերցողներին, մամուլին, նաև մրցութային հանձնաժողովներին։ Լուսը հայտնի է իր աշխատանքների նրբագեղությամբ և մանրամասների հանդեպ զգայուն ուշադրությամբ։

Ռիպհախենի գրքերը հրատարակվել են տասնյակից ավելի երկրներում։

Բաժանորդագրվիր մեր նորություններին