Զամբյուղ

Լուսինե Ղազարյան

Լուսինե Ղազարյանը ծնվել է 1978 թ.-ին՝ Երևանում: Ուսանել է Նաղաշ Հովնաթանի անվան արվեստի, Խ.Աբովյանի անվ. Պետական մանկավարժական համալսարաններում: 2001-ից առ այսօր կերպարվեստ է դասավանդում Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 հիմն. դպրոցում: Ղեկավարել է Ավանի մշակույթի տան նկարչական խմբակը 2016-2020 թթ.-ին, 2018-ին հիմնադրել է «Ղազարյան» նկարչական ստուդիան:  

2021թ.-ին ԿԳՄՍ նախարարությունից ստացել է որակավորման առաջին աստիճանի տարակարգ: 2020թ.-ից «Հույս և Ապագա» ՀԿ-ի վերապատրաստող է,  2022թ.-ից իրականացնում է պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստաման դասընթացներ:

Երկարամյա ակտիվ և բարեխիղճ մանկավարժական գործունեության համար շնորհակալագրի է արժանացել Ավան Վարչական շրջանի կողմից: Համագործակցել է «Մինորա» մշակութային կենտրոնի, «Դպրոց-Կենտրոնների միության» հետ, շնորհակալագրի է արժանացել նաև «Փարիզի աստղեր» մրցույթ-փառատոնի կողմից:
Մասնագիտական մամուլում հրատարակել է հոդվածներ:

Բնակվում է Երևանում:

Բաժանորդագրվիր մեր նորություններին